
Ղրղզստանի կառավարության նիստում վարչապետ Ջոոմարտ Օտորբաևն անսպասելի կերպով առաջարկել է հետաձգել ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցելու վերաբերյալ պայմանագրի քննարկումը. տեղեկացնում են ղրղզական լրատվամիջոցները:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ փորձագետներն այս պահին գտնվում են Մոսկվայում, և բանակցությունները շարունակվում են:
Եթե ոչ ոք չի առարկում, այդ հարցի վերաբերյալ տեղեկատվությունը կլսենք հաջորդ նիստերի ժամանակ», – ասել է վարչապետը: