
Աշխատանքային միգրանտները զանգվածաբար լքում են Ռուսաստանը: Այդ մասին Интерфакс-ին տեղեկացրել է Ռուսաստանի միգրանտների ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ամինը:
«Նոր տարուց հետո միգրանտների ավելի քան 25 տոկոսը ծրագրում է իր գործունեությունն այլ երկրներ տեղափոխել», – պատմել է նա:
Ամինի խոսքով՝ նման զանգվածային փախուստի հիմնական պատճառներն են ռուբլու թուլացումը, ինչպես նաև՝ ռուսերեն լեզվի, պատմության և օրենսդրության իմացության թեստը, որը ներգաղթյալները պարտավոր են հանձնել 2015թ. հունվարի 1-ից: