ԴԵՊԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս ապրիլի 12-ին արտառոց դեպք էր գրանցվել Գյումրիում. սպանվել էր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն՝ 27-ամյա Կարեն Եսայանը, որի նշանադրությունը պետք է տեղի ունենար հաջորդ օրը: Սպանությունից օրեր անց կալանավորվեց 28-ամյա Հարություն Սարգսյանը:
Դեռեւս այդ օրերին փաստաբան Լուսինե Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, եւ նրան կալանավորել են առանց հիմնավորման: Դեպքից անցել է շուրջ 2 ամիս, եւ Լուսինե Սահակյանը երեկ մեզ հայտնեց, որ իր պաշտպանյալի կալանքի ժամկետը եւս երկու ամսով եզրակացրել են: «Դատարանն իրավունք չուներ ընդհանրապես երկարացնելու նրան կալանքի տակ պահելու ժամկետը, քանի որ հիմքերն էին բացակայում»,-ասաց նա՝ հավելելով, որ պատրաստվում են բողոքարկել կայացված վճիռը, եւ հնարավորինս շուտ դիմելու են ընդհուպ մինչեւ Եվրոպական դատարան:




Լրահոս