
«Գնաճը չի լինի այնպիսին, որ նախորդ տարիներին արձանագրած գնաճի ցուցանիշների համեմատ ահավոր թվերի հասնենք»:
Միգուցե Վ. Բոստանջյանը միանգամայն ճշգրտորեն է գնաճի ապագան կանխատեսում: Իսկապես, վաղուց ու անդառնալիորեն մեզանում գներն այնպես են բարձրացել, որ գնաճի ահավորության սահմանները հատվել են: Մենաշնորհներն իրար միջեւ բաժանած օլիգարխներն էլ միշտ սեւեռված են գնապիտակները թարմացնելու մտքի վրա: Հենց անելիք չեն ունենում, վերցնում են ու ավելացնում ապրանքների վրա նշված պիտակների զրոները: Բայց չեն մոռանում կրկնել, որ միջազգային շուկայում գները ֆանտաստիկ բարձր են, ուստի իրենք անկարող են վնասով աշխատել: Հո ամբողջ կյանքները բարեգործություն չե՞ն անելու: