ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անկախ այն հանգամանքից՝ ավանդատուն սոցիալապես ապահովված է, թե անապահով, նրան փոխհատուցելու են իր ավանդը»:

Հովհաննես Մարգարյան «Առավոտ»

Եթե նման հայտարարություն արված լիներ մոտ տասը տարի առաջ` «Օրինաց երկրի» վերելքի արշալույսին, ապա այն փոքր-ինչ հավատընծա կարող էր թվալ: Բայց հիմա նրանց խոսքերն անգամ գրոշի արժեք չունեն: Հետաքրքիր է, թե ինչպես է ՕԵԿ-ը վերադարձնելու ապահովվածների ավանդները, երբ անապահովների համար նախատեսված չնչին գումարներն անգամ ամեն ընտրությունից առաջ խոստանում են փոխհատուցել, բայց չեն անում: Այնպես որ, հասարակությանն անտեղի հույսեր տալուց առաջ լավ կլիներ, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն ընդհանրապես հրաժարվեր ավանդների վերադարձման գաղափարը տարածելուց: Անօգուտ զբաղմունք է:   




Լրահոս