Վերջին օրերին նկատված գնաճն անհանգստացնում է նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին: Այս մասին ԱԺ փոխխոսնակը նշեց ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում:
Լրագրողների այն դիտարկմանը, թե կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա է եղել, ինչու նա էլ չի միացել, վերջինս նախ զարմացավ հարցից, ապա պատասխանեց. «Ձեր հարցն իմ համար անհասականալի է: Ասենք՝ եթե մտահոգ ենք, անպայման պետք ա բողոքի ակցիա անե՞նք»:
Այն դիտարկմանը՝ եթե չեք միանում բողոքի ակցիաներին, ապա թանկացումների դեմ ինչպե՞ս եք բարձրացնում Ձեր բողոքի ձայնը, Նաղդալյանն ասաց. «Ես բողոքի ձայն չունեմ, ես իմ աշխատանքով եմ խնդիրները լուծում»:
Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակված դոլարի փոխարժեքի տատանումների պատճառով թանկացել էին մի շարք ապրանքատեսակներ: Եվ նախկին գների վերականգնման պահանջով՝ այսօր կառավարության շենքի դիմաց էին հավաքվել մեծ թվով ցուցարարներ: