
Երկրում պետք է վստահություն լինի, որ գումարներ ներդրվեն: Առանց ներդրման ոչ մի դեպքում զարգացում չի կարող լինել: Այդ մասին այսօր «Մուլտի Գրանդ» հյուրանոցի բացման ժամանակ նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Վերջինս անդրադարձ է կատարել վերջին օրերին Հայաստանում ստեղծված ֆինանսատնտեսական վիճակին և նշել, որ պետք է վստահություն և հավատ լինի, որ մարդիկ էլ կարողանան երկրում փող ներդնել:
«Ես լիարժեք տիրապետում եմ իրավիճակին, և ձեռքս պուլսի վրա է: Ինչպես 2009 թվականին էի ասում, որ պետք է արտոնություն ու հնարավորություն տրվի մարդկանց, ոչ թե հարկերը բարձրացվի, ավելի խեղճացնեն, ավելի խեղդեն, այլ՝ ընդհակառակը, պետք է պակասեցվեն, որ մարդիկ կարողանան աշխատել, ապրել: Եվ տեսանք, որ արդյունքում 2009 թվականի ասածս եղավ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: