Գազալցակայաններում գազը 200 դրամ է. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է,  որ ավտոգազալցակայաններում գազի գինը 230 դրամ չէ: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, թե բոլոր գազալցակայանները ստուգվել են, և այդպիսի գին չկա:

«Ճիշտ չեք ասում, ես համարյա բոլոր տեղերը մարդիկ եմ ուղարկել, և ճշտել ենք, որ այն մեծ մասամբ 200 դրամ է, որոշ տեղերում էլ՝ 210 դրամ: Ձեր նշած գինը որևէ տեղ չկար»:

Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ երևանյան երթուղայինների վարորդները գործադուլ են արել՝ պահանջելով վերանայել գազի գինը:




Լրահոս