
Դեկտեմբերի 20-ը Համերաշխության միջազգային օրն է:
Այն նշվում է 2005 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Համերաշխությունը հայացքների ու գործողությունների միասնություն է, փոխըմբռնում եւ փոխաջակցություն:
2005 թվականի ՄԱԿ-ի հռչակագիրը հիմնվում է Հազարամյակի դեկլարացիայի վրա, որում ասվում է, որ 21-րդ դարում համերաշխությունը մարդկության հիմնարար արժեքներից մեկն է: