Բազմիցս է նշվել, որ ԼՂՀ-ն Հայաստանի մաս չէ. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնևիչն այսօր հայտարարել էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո Լեռնային Ղարաբաղը միության անդամ չի դառնա: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Բանավոր կերպով բազմիցս նշվել է, որ այս ԼՂՀ-ն իրավական առումով, այսինքն՝ դե յուրե, Հայաստանի Հանրապետության մաս չէ: Մեր նպատակը Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն է, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի իրականացումն է, ուստի՝ եթե որևէ մեկը կարծում է, որ դե յուրե ՀՀ մաս է, ապա մոլորության մեջ է, և դե ֆակտո անկախ պետություն է», – հայտարարեց նա:

Նշենք, որ Բելառուսի արտգործնախարարը նաև հայտարարել էր, որ պայմանագրին նոտա է ավելացվել, որ ԼՂՀ-ն ՀՀ մաս չէ, և այդ մասին Հայաստանի կողմից բանավոր կերպով հայտարարվել է:




Լրահոս