Ինձ համար ընդունելի է ցանկացած կոռեկտ արտահայտություն, և ցանկացած ոչ կոռեկտ արտահայտություն ընդունելի չէ: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ՝ ի պատասխան հարցին, թե ընդունելի է, որ Ազգային ժողովում պատգամավոր Սեյրան Սարոյանը «գողական» լեզվով ելույթ է ունենում:
«Ինձ համար շատ բան ընդունելի չէ, որը դուք չեք տեսնում, ցավոք սրտի: Ինձ համար ընդունելի չէ, երբ քննադատում եք երևույթը, երկու հոգու խնայում եք, 12-ին քննադատում եք, երբ որ լրագրողը տեսնում է, որ թանկացում կա, չորս ապրանքի մասին ասում է, իսկ գլխավորը, որ թանկացել է, դրա մասին լռում է»-շեշտեց նա:
Մեկնաբանելով լուրերը, թե ՀՀԿ-ը հեռուստաընկերություն է բացելու՝ նա ասաց, որ ոչ մի կուսակցություն իրավունք չունի լրատվամիջոց ունենալ:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև Ոստիկանության փոխգնդապետ Լևոն Երանոսյանին, ով հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանին հայհոյելու համար «շան թուլի պես» կկտրի բոլորի ականջները: Լրագրողի այն դիտարկմանը, թե նրա հայտարարությունները համարվո՞ւմ են պաշտոնական դիրքի չարաշահում, Շարմազանովը նշեց, որ հարցը գտնվում է միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տիրությում: Իսկ այն դիտարկմանը, թե ըննդիմադիր ուժերը՝ «համաժողովրդական շարժումը» պահանջել են պաշտոնանկ անել նրան, Շարմազանովը զարմացավ. «Ինչի համաժողովրդական շարժում կա՞», ապա հավելեց. «Բայց Երանոսյանի վրա բողոք կա՞»: