
ՀՀ-ում գների անկում և սպեկուլյացիաների վերացում չէր լինի, եթե չլիներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետևողականությունը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Քաղաքական մեծամասնությունը 7 ժամ իր գործընկերների հետ արտահերթ նիստ էր գումարել, կառավարությունը քննարկել էր, կենտրոնական բանկը հանդես էր եկել հայտարարությամբ: Երեկոյան 9-ին նախագահ Սարգսյանի մոտ խորհրդակցություն է եղել: Երբ գնաճը իջավ, սպեկուլյացիաները վերացան, օդի՞ց եղավ, կամ մեր ընդդիմադիր գործիչնե՞րն արեցին: Ոչ, այս ամեն ինչը չէր լինի, եթե չլիներ հանրապետության նախագահի հետևողականությունը»,- ասաց Շարմազանովը: