Սյունիքում «արյունոտ եւ դրամատիկ ներկայացումների» համար պահանջվել է 57 մլն 560 հազար դրամ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ մարզերում ծաղկում է թատերական կյանքը: Համենայնդեպս, պետական հատկացումներն այդ մասին են վկայում:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական բյուջեից «Թատերական ներկայացումներ» հիմնավորմամբ Սյունիքի մարզպետարանին նախատեսվել է հատկացնել 57 միլիոն 560 հազար դրամ: Երեկվա դրութամբ այդ գումարից 51 միլիոն 428 հազարն արդեն հատկացվել էր մարզպետարանին:

Իսկ մնացած 6 միլիոն 131 հազարը կհատկացվի մինչեւ տարեվերջ:
Ի դեպ, նույն հիմնավորմամբ Գեղարքունիքի մարզպետարանին էլ հատկացվել է 44 միլիոն 196 հազար դրամ: Երեկվա դրությամբ ողջ գումարն արդեն հատկացվել էր:

Այսպիսով՝ մարզի բնակիչների «թատերական կյանքի» խնդիրներն ապահովված են: Անհրաժեշտության դեպքում մյուս մարզպետարանները եւս կարող են «ներկայացումներ» կազմակերպել, ցանկության դեպքում՝ ավելի արյունոտ եւ դրամատիկ, քան, ասենք, Սյունիքում են բեմադրում»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս