
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ «Ֆինքա» եւ «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություններն առաջիկայում միավորվելու են:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այսօրվա դրությամբ երկու ընկերությունների միջեւ պայմանավորվածություն կա իրար ուսումնասիրելու եւ միավորման հնարավորություններ քննարկելու մասին: Այսինքն՝ այս պահին ընկերությունները փորձում են հասկանալ՝ հնարավորություն կա՞ միավորվելու, թե՞ ոչ:
Այս տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել «Ֆինքա» կազմակերպության հետ, սակայն չհաջողվեց»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: