Երեւանի քաղաքապետարանի հերթական «ուտուշ-խմուշը». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ էլ Ամանորյա քեֆ է արել Արաբկիր վարչական շրջանի ներկայացուցիչների հետ:
Միջոցառումը մեկնարկել է 19.30-ի սահմաններում: Արաբկիր վարչական շրջանի իշխանական ներկայացուցիչների քեֆ-ուրախությունը կազմակերպել են «Աֆրիկյանների պանդոկում»:

Մեր տեղեկություններով՝ այս «ուտուշ-խմուշին», վարչական շրջանի աշխատակազմից բացի, մասնակցել են նաեւ Սերժ Սարգսյանի կրտսեր դստեր ամուսինը՝ Հայկ Խաչատրյանը, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը եւ այլք:

Հիշեցնենք, որ նախօրեին էլ Տ. Մարգարյանը Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակիցների հետ էր Նոր տարին ռեստորանում նշել, որին, ի թիվս այլ անձանց, մասնակցել էր նաեւ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս