«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, անդրադառնալով ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամների դատական գործին եւ նրանց հնարավոր արտահանձման մասին լուրերին, ասաց, որ դատարանի օրինական ակտն ուժի մեջ մտնելուց հետո նոր կարող ենք մյուս քայլերի մասին խոսել:
Տեղեկացնենք, որ երեկ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացել է Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստի վիճաբանության փուլը:
Գործով դատախազ Կ. Գաբրիելյանն առաջարկել է ԼՂՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների համաձայն ամբաստանյալ Դիլհամ Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիեւին՝ 22 տարվա»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: