«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարությունը տուգանել է «Թատերական գործիչների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Ղազանչյանին:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ նոյեմբերի 14-ին «Թատերական գործիչների միավորում» ՀԿ-ի անունով Հայաստան է ներմուծվել 685 կգ քաշով բեռ: Դեկտեմբերի 2-ին Հակոբ Ղազանչյանը դիմում է ներկայացրել մաքսատան պետին եւ հայտնել, որ բեռը հայտարարագրելիս սխալ մաքսային ռեժիմ է ընտրել:
Ֆինանսների նախարարության մաքսային ծառայության կողմից նշանակվել է քննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ Հակոբ Ղազանչյանի կողմից սխալ ռեժիմ նշելը չի եղել դիտավորյալ: Պարզվել է, որ նրա արարքն անզգուշության հետեւանքով է, եւ նրա նկատմամբ կիրառվել է ավելի մեղմ տույժ: ՀՀ ֆինանսների նախարարությունը սխալ տվյալ նշելու համար որոշել է «Թատերական գործիչների միավորում» ՀԿ նախագահ Հակոբ Ղազանչյանին վարչական պատասխանատվության ենթարկել` տուգանելով 50 հազար դրամի չափով»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: