Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ի ոչ մի աշխատակցի գեներալի կոչում չի շնորհի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր հերթական անգամ հանդիսավոր պայմաններում նշվելու է Ազգային անվտանգության աշխատողի օրը: Կլինեն ճառեր ու պարգևներ, շնորհավորանքներ ու մաղթանքներ:

Ամեն ինչ՝ նախկինի պես: Սակայն այս օրը նախորդ տարիներից կտարբերվի մի բանով՝ ԱԱԾ ոչ մի աշխատակցի գեներալի կոչում չի շնորհվի:

Մեր տեղեկություններով, գեներալական կոչման համար ԱԱԾ վարչությունների երեք պետերի թեկնածություններ են ներկայացվել Սերժ Սարգսյանին, սակայն նրանցից ոչ մեկը չի ստանալու: Թերևս, ԱԱԾ նախկին պետը գոհ չէ այսօրվա ԱԱԾ աշխատանքից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս