Հրեաները դեմ են Պուտինի այցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեխիայի հրեական համայնքը հանդես է եկել երկրի նախագահ Միլոշ Զեմանի որոշմանը՝ հրավիրել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին Օսվենցիում համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություններին, որոնք կայանալու են 2015թ. հունվարին: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

Համայնքն անվանել է Պուտինի այցը անպատեհ: Ինչպես ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, Ռուսաստանը «չի հարգում միջազգային պայմանագրերը, իրեն պահում է ագրեսիվ և օգտագործում է իշխանությունը հարևան երկրի տարածքն օկուպացնելու համար: Համայքը գտնում է, որ հաշվի առնելով քաղաքական իրավիճակը՝ Պուտինի այցը տեղին չի լինի»:




Լրահոս