ՀԱՐՑ. Եթե բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունքը դատական կարգով դադարեցվել է, այս դեպքում ինչպե՞ս է որոշվում սեփականատիրոջ կողմից վճարվող փոխհատուցման չափը, ո՞ր օրենսգրքով եւ ո՞ր հոդվածով է սահմանվում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Փոխհատուցման չափը մեկ ամսվա համար սահմանվում է իրավունքի դադարեցման պահին տվյալ բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափից: Հաշվարկը այսպես է կատարվում. բնակության իրավունք գրանցած յուրաքանչյուր անձի համար՝ բնակելի մակերեսի չափը բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց եւ սեփականատերերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով ստացված մակերեսը, սակայն ոչ պակաս 5 քառակուսի մետրից եւ ոչ ավելի, քան 9 քառակուսի մետրը: Փոխհատուցումը հաշվարկվում է երեք տարվա համար եւ տրամադրվում է միանգամից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
Վերոնշյալը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածով:
գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք՝ գործող կարգը բավական հստակ է ներկայացնում սահմանված չափորոշիչները, եւ քաղաքացու համար ամեն ինչ որոշակիորեն է ներկայացված: