
Դպրոցական դասագրքերի դյուրամարսության խնդիրը դեռ պահպանվում է: Այսօր ամփոփելով 2014-ը՝ նման տեսակետ արտահայտեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Սրա համար խիզախ մոտեցումներ են պետք, այսինքն՝ եթե մեր մասնագետները չեն կարողանում գրել երեխաների հոգեբանությանը համապատասխան դասագրքեր, ապա ժամանակավոր պետք է ներմուծենք այլ երկրներից»,- ընդգծեց Աշոտյանը:
Նախարարն անդրադարձավ նաև համակարգում առկա կոռուպցիային, նշելով, որ նվազման դրական միտում կա. այն տեսանելի նահանջել է, սակայն վերջնականապես չի վերացել: