Կրակոցներ՝ Կոտայքի մարզում. երիտասարդները հարբած են եղել և իրենց զսպել չեն կարողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Կոտայքի մարզի Հացավան գյուղում կրակոցներ արձակած Արման Մուրադյանը և կրակոցից տուժած Մաքսիմ Գասպարյանը եղել են ալկոհոլի ազդեցության տակ: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Հացավանի գյուղապետ Շավարշ Սարգսյանը՝ հավելելով, որ տուժողի վիճակը կայուն է, և նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:

«Երկուսն էլ Հացավանից են, բայց վիճաբանությունը գյուղապետարանի առջև չի եղել: Պարզապես այդ մասով անցնելիս են եղել, իրար հանդիպել են: Ամեն մեկն իրեն չի կարողացել զսպել ու տիրապետել, ու արդյունքում՝ այսպիսի բան»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Ոստիկանությունից տեղեկացանք, որ Մուրադյանը բերման է ենթարկվել և խոստովանական ցուցմունք տվել: Հանցագործության գործիք հանդիսացող երկփողանի, ողորկափող որսորդական հրացանն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ news.am-ը հայտնել որ, Հացավանում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ տղամարդկանց միջև: Այնուհետև կռվի մասնակիցներից մեկը վրդովված հեռացել է և քիչ անց վերադարձել հրացանով` կրակոցներ արձակելով իր հակառակորդների ուղղությամբ:




Լրահոս