ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հիմա արձակուրդի մեջ եմ եւ սովորության համաձայն՝ ողջ արձակուրդս ընթերցանությանն եմ տրամադրում: Լսել եմ, որ համացանցում գոյություն ունի հայկական վիրտուալ գրադարան:  Խնդրում եմ ասել, թե ինչ է հայկական վիրտուալ գիտական գրադարանը, ով եւ ինչպես կարող է մուտք գործել այդ գրադարան:

Բելլա Մուրադյան, 45 տարեկան, դասախոս


ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Եթե ձեր կազմակերպությունը մասնակցում է հայկական վիրտուալ գիտական գրադարանի ծրագրին, ապա ՀՎԳԳ հնարավոր է մուտք գործել հաստատության ցանցին միացած համակարգիչներից: Դեպի ՀՎԳԳ մուտքն անհնար է գործել ձեր կազմակերպությունից դուրս, քանի որ ինտերնետ-սրճարանի կամ տանն օգտագործվող համացանցային ծառայությունների մատակարարի IP հասցեն տարբերվում է կազմակերպության IP հասցեից: Որոշ դեպքերում կարելի է կազմակերպությունից դուրս գտնվող վայրից կազմակերպության ցանցով ինտերնետի միանալու տեխնիկական հնարավորություն ընձեռել (պրոքսի սերվերի միջոցով): Այս կերպ հնարավոր կլինի մուտք գործել ՀՎԳԳ, քանի որ պրոքսի սերվերն օգտագործում է ձեր կազմակերպության IP հասցեն: Միայն վերոնշյալ դեպքում կարող եք օգտվել գիտական գրադարանի ողջ բազայից:

Հայաստանի վիրտուալ գիտական գրադարան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս շնորհակալ ու հետաքրքիր նախաձեռնությանը ծանոթանալուց հետո մնում է հուսալ, որ գրադարանում ներկայացված է ընտրված, բարձրորակ գրականություն: Նման կայքեր, իհարկե, էլի կան, բայց դրանք մեծամասամբ ոչ թե լիարժեք գրքեր, այլ հին ու նոր հրատարակությունների ծանուցումներ են ներկայացնում եւ, ըստ էության, ավելի շատ տպագիր գրքեր գովազդելու ուղղվածություն ունեն: Էլեկտրոնային գրադարանի նախընտրելի տարբերակը, անշուշտ, շատ արագ իր տեղը կգտնի ընթերցողների շրջանում:




Լրահոս