Աթենքում Եվրալիգայի բասկետբոլի խաղը հունական «Պանատինայկոսի» և իսպանական «Բարսելոնայի» միջև դադարեցվել է՝ մարզադաշտում պայթյունի վտանգի պատճառով: Ողջ անձնակազմը, երկրպագուներն ու մարզիկները հրատապ կարգով տարհանվել են:
ТАСС-ը տեղեկացնում է, որ անանուն զանգ է ստացվել այն մասին, որ մարզահամալիրում ռումբ և պայթուցիկ սարք է տեղադրված, որը կարող է գործի դրվել տեղական ժամանակով ժամը 23:00-ին:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները և շների օգնությամբ զննել բասկետբոլի հրապարակը: Զննումից հետո որոշում է կայացվել խաղը վերսկսել: