
Նյու Յորքում վաճառքի է հանվել խավիարով պիցցա, որն արժի 1000 դոլար: Արդեն հարյուրավոր մարդիկ են ճաշակել այդ թանկարժեք պիցցան, որը դասվել է աշխարհի ամենաթանկ պիցցաների շարքը:Ռեստորանի սեփականատերը նշել է, որ ինքն ինչ-որ հետաքրքիր նորամուծություն էր ուզում մտցնել ճաշացանկում եւ ստացվեց:Սեփականատերը հավաստիացնում է, որ պիցցայի գինն իրոք համապատասխանում է համին եւ արժե փորձել: