Դոլարի, ինչպես նաև՝ եվրոյի փոխարժեքը, վերջին շրջանում հանդիսանում է քննարկման գլխավոր թեման:
Ֆոտոշարքում ներկայացված է այն ամենը, ինչ հնարավոր է գնել 1 դոլարով աշխարհի մի շարք երկրներում:
Գրենլանդիայում կարելի է գնել 1 լիտր բենզին
Մեքսիկայում հնարավոր է գնել 48 հատ բանան
Ավստրալիայում կարող եք խոսել մեկ րոպե բջջային հեռախոսով
Զիմբաբվեում 1 դոլարով կարող եք ձեռք բերել զանազան իրեր: Խարարեի «դոլարի շուկայում» առաջարկում են ամեն ինչ` հագուստից մինչև սնունդ, 1 դոլարով
Կանադայում դուք կարող եք ձեռք բերել մեկ օրգանական խնձոր
Հաիթիում կարող եք գնել 4 տեսակ ուտեստ բրնձից
Բելգիայում 1 դոլարով դուք կստանաք մեկ տուփ մաստակ
Վենեսուելայում կարող եք լիցքավորել բենզինի բաքի կեսը կամ ամբողջությամբ` կախված բաքի մեծությունից
Սաուդյան Արաբիայում 1 դոլարով կարող եք տաքսիով երթևեկել 1 մղոն
Հոնդուրասում նույն գումարով ձեզ կտեղափոխեն քաղաքի ցանկացած կետ
Իտալական Գանջի քաղաքում 1 դոլարով կարող եք տուն վարձակալել
Դանիայում կարող եք գնել Kinder maxi շոկոլադ
Հորդանանում 1 դոլարով դուք կգնեք շոկոլադ, պեպսի և չիպսեր
Ճապոնիայում կարող եք գնել մեկ օնիգիրի
Ինդոնեզիայում նշված գումարով կարող եք ճաշել
Չինաստանում կարող եք գնել մեկ պինտա գարեջուր
Իսկ Չեխիայում 1 դոլարով կարող եք գնել 3 շիշ գարեջուր
Մեծ Բրիտանիայում ձեզ կառաջարկեն մեկ մարինացված ձու
Իսկ Վիետնամում կարող եք ձեռք բերել ավելի քան 40 հատ հավկիթ
Եգիպտոսում 1 դոլարով կարող եք գնել 6 սենդվիչ ֆալաֆելով
Պորտուգալիայում ձեզ սպասում է մեկ փոքր բաժակ էսպրեսսո
Շվեյցարիայում 1 դոլարի դիմաց կստանաք շվեյցարական պանրի մի կտոր
Թաիլանդում այդ գումարով կստանաք կանաչ կարրի և բրինձ
Քենիայում կարող եք գնել 8 գլուխ կաղամբ, 4 հատ լոլիկ և 4 հատ սոխ
Իռլանդիայում կարող եք գնել չիպսեր
Նեպալում կարող եք գնել տեղական մանթի` թվով 10 հատ
Նորվեգիայում 1 դոլարով դուք չեք գնի ոչինչ