
Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածի ՀԱՄԱՍ շարժման օբյեկտներին: Հարվածները հասցվել են ի պատասխան դեկտեմբերի 19-ին Իսրայելի հարավին հասցված հրթիռային հարվածների:
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ զոհվածներ և տուժածներ չկան:
Ականատեսների վկայությամբ՝ Գազայի հատվածում շարունակվում են ռազմական ինքնաթիռների թռիչքները: