Հրապարակ. Ինչպե՞ս է վարչապետ Սարգսյանը բազմապատկել իր անձնական միջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ, կառավարության ծրագրի քննարկմաև ժամանակ, հետաքրքիր դիտարկում է արել Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա` եթե կառավարությունն իր 2008-12թթ. ծրագիրը չի կարողացել իրականացնել տնտեսական ճգնաժամի պատճառով, այդ դեպքում ինչո՞ւ վարչապետ Տիգրան Սարգսյանի անձնական միջոցներն այդ նույն ժամանակահատվածում բազմապատկվել են: Այսպես, եթե 2008թ. Տիգրան Սարգսյանը հայտարարագրել էր 17 մլն 242 հազար դրամ, ապա 2012թ.` 35 միլիոն, այսինքն` նրա եկամուտները կրկնապատկվել են: Իսկ դոլարային միջոցներն ավելացել են 40 անգամ` 22 հազար դոլարից հասնելով 870 հազարի: Իսկապես տպավորիչ աճ է:




Լրահոս