
Գրող, դերասան, թատերագիր Վահրամ Սահակյանը Լուրեր.com-ի հետ զրույցում, պատասխանելով “Հարսնաքարում” տեղի ունեցած միջադեպին, երեկ ասել է. “Ես կարծում եմ, որ սպորտային համազգեստով ռեստորան գնալու համար արժի ծեծել, որ այս ազգը, որտեղ էլ լինի` Փարիզում լինի, Լոս Անջելեսում լինի` իմանա: Ես իրանց այնքան կծեծեի, այնքան կթաղեի, որ մինչև կյանքների վերջը չէին մոռանա”: Վահրամ Սահակյանի նման “աշխարհայացքը” վաղուց է հայտնի, բայց ամենաապշեցուցիչն այն է, որ այս նյութը հավանել ու ֆեյսբուքյան իր էջում է տեդադրել Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը` Բազազը: Փաստորեն, այս “իրավապահը” համաձայն է, որ բժիշկներին պետք է ծեծելով սպանեին: Թեև Բազազը Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքների ու բողոքի ակցիաների ժամանակ բազմիցս ապացուցել է իր անսահման “մարդասիրությունը”, վերջերս սոցիալական ցանցում իրեն բարի պապիկ էր երևակայում: