Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով է պարգևատրվել Պետրոս Հայկազյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոբելյանական երեկե էր՝ նվիրված երաժիշտ-մանկավարժ Պետրոս Հայկազյանի 90-ամյակին։ Երեկոյին ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքաիսյանը, մանկավարժի տարբեր տարիների սաներ, երաժշտասերներ։

Պետրոս Հայկազյանը 1950 թվականից դասավանդում է Սայաթ-Նովայի ավնավ երաժշտական դպրոցում, 1967-2003 թթ. եղել է այդ դպրոցի տնօրենը, դասավանդում է նաև Պյ. Չայկովսկու անվան 10-ամյա երաժշտական դպրոցում և մանկավարժական 64 տարիների ընթացքում կրթել է հազարավոր երեխաների, անվանի ջութակահարների, ովքեր հանրապետական ու միջազգային մրցույթների դափնեկիրներ են։

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել է Պետրոս Հայկազյանին և մանկավարժական երկարամյա գործունեության, երեխաների գեղագիտական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև 90-ամյա հոբելյանի կապակցությամբ պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։




Լրահոս