
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ուրախ է, որ չի ասոցացվում կրթական ոլորտի հետ: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նա նշեց, որ իրեն նախևառաջ քաղաքական գործիչ է համարում:
«Նախարարը նախևառաջ քաղաքական գործիչ է, և մեր նախարարությունում միայն նախարարը կարող է լինել քաղաքական գործիչ:
Իհարկե, մասնագիտական տեսանկյունից ինքս էլ ինձ կրթության ոլորտի մասնագետ չեմ համարում, բայց համարում եմ կրթության կառավարման մասնագետ: Կարծում եմ, որ ոլորտին հենց ինձ նման մասնագետ էր հարկավոր», – ընդգծեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում.