Երեկ՝ հունիսի 20–ին, ժամը 22.30-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, “ԲՄՎ Իքս 5” մակնիշի 25 ԼԼ 525 համարանիշի ավտոմեքենայի վարորդը 28-ամյա Արսեն Ղազարյանը Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 12 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Գարեգին Նժդեհ 7 շենքի բնակիչ 45-ամյա Մարինե Շախգուլյանին։ Վերջինս փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով։Վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն և օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, որից հետո վերջինս տեղափոխվել է թիվ 6 հիվանդանոց, որտեղից էլ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի