Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող, Ապարան քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ 21-ամյա Վահե Մովսիսյանը Արշակունյաց պողոտայում վարելով Տոյոտա Քեմրի մակնիշի 93 AR 999 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բազրիքին և հայտնվել մայթում՝ Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ։ Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի