ԱՄՆ-ի և Կուբայի միջև հարաբերությունների ջերմացումը չի նշանակում, որ Ազատության կղզին վերադառնում է կապիտալիստական հասարակարգին: Այս մասին հայտարարել է Ռաուլ Կաստրոյի դուստրը՝ Մարիելա Կաստրոն:
Միաժամանակ, Կուբայի առաջնորդի դուստրը հավանության է արժանացրել Հավանայի հանդեպ պատժամիջոցները մեղմացնելու Վաշինգտոնի որոշումը:
Չորեքշաբթի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ն վերականգնում է հարաբերությունները Կուբայի հետ՝ կեսդարյա «սառեցումից» հետո: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ մոտ շաբաթների ընթացքում Կուբայի հանդեպ պատժամիջոցների ռեժիմը կմեղմացվի:
Օբաման հայտարարել է, որ Կուբայի հանդեպ էմբարգոյի վերացման հարցը չի կարող արագ լուծվել: Նրա խոսքով՝ հնարավոր է՝ ԱՄՆ-ն չի սպասում անհապաղ ժողովրդական փոփոխությունների Կուբայում: