![](https://armlur.am/wp-content/uploads/2014/12/2014-12-19_14-31-02_910469.jpg)
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում այրվում է երկրում ամենախոշոր նավթամշակման գործարաններից մեկը: 1200 հեկտար տարածք ունեցող գործարանը պատկանում է Chevron ընկերությանը: Այդ մասին տեղեկացնում է CBS Local-ը:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրկիզումը տեղի է ունեցել գործարանում սարքավորման ապահերմետիկացման պատճառով:
Հրդեհը կարող է բերել նավթի մատակարարումների դադարեցման, քանի որ գործարանն օրական վերամշակում է ավելի քան 240 հազար բարել նավթ, և այս տարածաշրջանը մեկուսացած է այլ շուկաներից:
Նավթի մատակարարումների ուշացման դեպքում բենզինի գներն ԱՄՆ-ի արևմտյան ափամերձ շրջաններում զգալիորեն կբարձրանան: