
Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ցանկալի է: Անդրադառնալով Արգենտինայի հավաքականը գլխավորելու մասին լուրերին՝ նշել է Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, սակայն ընդգծել է, որ իրեն դուր է գալիս ամենօրյա աշխատանքը:
«Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ ես չեմ խոսել։ Հավաքականի և ակումբի գլխավոր մարզիչ լինելը տարբեր բան է։ Դա շատ ցանկալի պաշտոն է, բայց հիմա ես ցանկանում եմ ունենալ ամենօրյա աշխատանք»,- նշել է Սիմեոնեն: