
Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 21-22-ին, իսկ հունիսի 23-25-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 23-24-ը կնվազի 2-3 աստիճանով: Երեւանում հունիսի 21-22-ին՝ երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Հունիսի 23-25-ը օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: