Տղամարդը կրակել է իր գլխին «ռուսական ռուլետկա» խաղալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Լիխաչովի անվան գործարանի աշխատակից 68-ամյա Վիկտոր Բալակինը գլխի ծանր վնասվածք էստացել թասակիցներին իր տրավմատիկ «Նագանիչ» ատրճանակը ցուցադրելիս:

Ինչպես ոստիկաններին պատմել է վիրավորի ընկեր Սերգեյ Պ.-ն, տղամարդիկ նշելիս են եղել աշխատանքային շաբաթվա ավարտը՝ գործարանի տարածքում ալկոհոլ խմելով: Ինչ-որ պահի գինարբուքի մեջ գտնվող Բալակինը հանել է իր տրավմատիկ ատրճանակը և սկսել «ռուսական ռուլետկա» խաղալ:

Տղամարդը քունքին է դրել զենքը և սեղմել ձգանը, որից հետո լսվել է կրակոցը: Նրա ընկերն անմիջապես սթափվել է և վազել օգնության հետևից գործարանի հերթապահի մոտ, որն էլ կանչել է ոստիկանությանը և բժիշկներին:

Տուժածը տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք: Բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը:




Լրահոս