
Ինչպես հայտնի է դարձել, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ցանկություն է հայտնել մասնակցել Դոնբասի հակամարտության կարգավորմանը: Այդ նպատակով նա պատրաստվում է Ուկրաինա մեկնել երկուշաբթի՝ դեկտեմբերի 22-ին:
Իր հերթին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի հանդիպում կանցկացնի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
Հետաքրքրական է, որ ԵՏՄ-ի ռուսաստանյան գործընկերները՝ Ղազախստանն ու Բելառուսը, ցանկություն են հայտնել մասնակցել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը՝ Ռուսաստանի հետ ծագած առճակատման ֆոնի վրա:
Դե իսկ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին գործողությունները՝ ուղղված ռուսական ապրանքների և ռուբլու շրջանառության սահմանափակմանը և ակնարկները բելառուսական բանակի մարտունակության վերաբերյալ իրավամբ դուրս են կրեմլյան իրականությունից:
Այս պայմաններում հարց է ծագում՝ ո՞ւմ կողմից են լինելու Լուկաշենկոն և Նազարբաևը Դոնբասի հարցում և Ուկրաինայի արևելքում հակամարտության հետ կապված բանակցություններում. գրում է inforesist.org կայքը: