
Մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիան առևտրի ցանց է ուղարկել հուշագիր առաջին անհրաժեշտության ապրանքների գների պահպանման մասին: Խոսքն այն մասին է, որ սոցիալապես կարևոր ապրանքների գները պետք է բարձրացվեն մեկ եռամսյակում 30%-ից ոչ ավել. տեղեկացնում է Известия-ն:
Նման մթերքների թվին են պատկանում տավարի, խոզի, ոչխարի միսն ու ոսկորները, հավը (բացի տոտիկներից), սառեցված ձուկը, ձիթայուղը և կարագը, կաթը, հավի ձուն, աղը, շաքարավազը, բանջարեղենի և մրգի որոշ տեսակներ:
Կազմակերությունը հույս ունի, որ շուկայի մասնակիցներից շատերը կմիանան այս հուշագրին՝ ռուսական արժույթի անկայուն լինելու պայմաններում գների կտրուկ բարձրացումից խուսափելու համար: