Վարդգես Գասպարին ֆեյսբուքի իր էջում հայտարարել է, որ “Հարսնաքարում” կատարվածի վերաբերյալ նա իր բողոքը կարտահայտի այսօր` առավոտյան ժամը 9.30-ին, ԱԺ մուտքի մոտ :
“Ի դեպ, հնարավոր է մի քանի հարցերի էլ պատասխանեմ”,- գրել է Գասպարին ու ինքն իրեն հարցեր ուղղել եւ պատասխանել:
– Ինչու եմ հաճախ սեպարատ ակցիաներ անում?
– Որովհետեւ երբ փորձում եմ ուրիշների հետ միասին ակցիա անեմ, ակցիան վերածվում է ակցիայի նախապատրաստման անվերջանալի գործընթացի:
– Արդյոք մեկ հոգանոց ակցիան կունենա ազդեցություն: Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը ես եմ:
– Ավելի լավ չի կարգին մարդաշատ մի ակցիա կազմակերպենք?
– Մեկը չի խանգարում մյուսին:
– Ինչ կտա այդ ակցիան տուժողներին?
– Դա ամենից շատ հենց ինձ է պետք, իմ ընտանիքին: