
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մոտ ժամանակներս հակառակ միջոցներ կձեռնարկվեն՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Կանադայի նոր պատժամիջոցների:
Դիվանագետներն ափսոսանք են հայտնել այն կապակցությամբ, որ Վաշինգտոնն ու Օտտավան շարունակում են սատարել Կիևի «պատերազմի կուսակցությանը»:
Մոսկվան խորհուրդ է տվել ամերիկացիներին և կանադացիներին մտածել նման գործողությունների հետևանքների մասին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նոր հրամանագիր է ստորագրել հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ: Փաստաթուղթը նախատեսում է Ղրիմի առևտրատնտեսական շրջափակումը: