
Հունիսի 20-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղին հարակից Ապարանի ջրամբարի մոտ, հունիսի 20-ին, “Միթսուբիշի Պաջերո” մակնիշի 29 US 162 համարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի “Ուրալ” մակնիշի ամենագնացը: Ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված: