Առնվազն 73 մարդ ձերբակալվել է ամերիկյան Միլուոքի քաղաքի կենտրոնում տեղի ունեցած բողոքների ժամանակ, որոնք ուղղված են ոստիկանների կողմից հոգեկան խանգարումով տառապող սևամորթ Դոնտրե Համիլտոնի սպանության դեմ:
Ուրբաթ օրը մոտ 100 մարդ փակել էր թիվ 43 մայրուղին, որն անցնում է քաղաքի միջով: Ցուցարարներն այդպիսով ցանկանում էին իրենց աջակցությունը հայտնել արդար դատավճիռ պահանջող զոհվածի ընտանիքին:
Ինչպես տեղեկացնում է Fox-ը, ոստիկանները ձերբակալել են ցուցարարներին՝ նրանց մեկ առ մեկ դուրս հանելով ցուցարարների շարքերից: Իրավապահների հետ բախումների մասին չի հաղորդվում: