Ուրուգվայի իշխանությունները մտադիր են օրինականացնել մարիխուանայի վաճառքը: Երկրի կառավարությունը նման քայլի է գնում, որպեսզի պետական վերահոսկողության տակ վերցնի կանաբիս-կանեփի ողջ արտադրությունն ու վաճառքը: Ուրուգվայում յուրաքանչյուր 4-րդ հանցագործությունը կատարում են անչափահասները` ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ:
Ուրուգվայի օրենսդրությամբ մարիուխանայի օգտագործման համար պատասխանատվություն նախատեսված չէ: Բացի այդ, մարիխուանայի անօրինական շրջանառությունից պետությունը տարեկան կորցնում է 75 մլն դոլար: