
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ազգային ժողովի շենքի՝ Դեմիրճյան մուտքի մոտ ակտիվիստ Վարդգես Գասպարին ակցիա էր կազմակերպել՝ “Հարսանաքարում” տեղի ունեցած դաժան միջադեպը քննադատելու համար: Ակցիայի ժամանակ Վարդգես Գասպարիին անսպասելիորեն մոտեցել է Աժ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և խլել “Ռուբեն Հայրապետյան՝ Մարդասպան” բովանդակությամբ պաստառը: Մի վայրկյան անց մոտեցել է մի երիտասարդ և Գասպարիին տապալել գետնին: Մանրամասն գիտեք ստորև ներկայացվող տեսանյութում.