ԲՀԿ-ի անվճար ավտոբուսը վթարի է ենթարկվել(լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ “Օջախ” ռեստորանային համալիրի մոտ իրար են բախվել “Հոնդա Պասպորտ” մակնիշի 65 ՕՕ 558 համարանիշի և “ՊԱԶ” մակնիշի 242 ՕՕ 63 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս