Պանամայի իրավապահները թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում իրականացված խոշոր օպերացիայի ժամանակ ձերբակալել են 59 մարդու և առգրավել ընդհանուր առմամբ 3 տոննա կոկաին, 1,2 տոննա մարիխուանա և ավելի քան 500 հազար դոլար կանխիկ գումար:
Բանդայի անդամները կապված են եղել Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր խմբավորման և Մեքսիկայի «Սինալոա» թմրակարտելի հետ. տեղեկացնում է ТАСС-ը:
Հինգշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, Պանամայի մայրաքաղաքում ձերբակալվել է 23 հանցագործ, որոնց թվում է կոլումբացի մաքսանենգ Խուան Տորեսը:
Քննությունը պարզել է, որ Տորեսը ղեկավարել է Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի տարածքով Կոլումբիայից ԱՄՆ թմրանյութերի տեղափոխումը: Բացի այդ՝ նա զբաղվել է Պանամայի բանկերում թմրաբիզնեսից ստացված գումարների լվացմամբ: