«Մենք չենք սիրում պայքարել». Երվանդ Մանարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա արվեստագետները նախընտրում են «գեղեցիկ բաներ» ցուցադրել, իսկ ահա ժողովրդին ծառայելու հարցում թերանում են. այս կարծիքին է «Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան, ռեժիսոր, սցենարիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը:

Նա Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ որոշ արվեստագետներ խուսափում են բարդություններից և միջհարաբերական բախումներից:

Երվանդ Մանարյանն անդրադարձավ նաև մեր ներկայիս ներքին քաղաքական իրավիճակին՝ որակելով այն որպես անարխիա: Նա, ինչպես երիտասարդ տարիքում, այժմ էլ համարում է, որ ինքն այս երկրի տերն է, որտեղ լավ ապրելու համար պայքարում են, ոչ թե լքում այն և հեռանում:




Լրահոս