
Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի գյուղապետից, այսօր` հունիսի 21-ի առավոտյան տեղեկատվություն է ստացվել, որ հունիսի 20-ին արջերը Քաջիկ Ալավերդյանին պատկանող անասնագոմում հոշոտել են 4 գլուխ ոչխար, իսկ հունիսի 21-ին փորձել են մտնել Հմայակ Հարությունյանին եւ Գարսեւան Ալավերդյանին պատկանող անասնագոմերը, սակայն չկարողանալով մտնել` ջարդել են ցանկապատը եւ ցրել անասնակերը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը, Վայոց ձորի “Անտառ” դուստր ձեռնարկության տնօրեն Է. Հարությունյանը: